Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պոպուլիզմը` քաղաքական պայքարի մեթոդ

Պոպուլիզմը` քաղաքական պայքարի մեթոդ
03.09.2024 | 12:05

Հռոմեական կայսրությունում արտոնյալ խավը (նոբիլիտետ) արհեստականորեն գրգռում էր ժողովրդին` ուղղելով նրան իշխանությունների դեմ: Հենց այդպես առաջացավ պոպուլիզմը` որպես առանձին քաղաքական պայքարի մեթոդ:

Ըստ այդմ՝ սկզբից հասարակության մեջ հմտորեն ֆիքսվում էին առավել «ցավոտ կետերը», աստիճանաբար ստեղծվում էր աչքի զարնող «թշնամու կերպար», որը համարվում էր չարիք, այնուհետև ժողովրդին «սարեր էին խոստանում»՝ չանհանգստանալով, թե դրանք ինչքանով են ռեալ:

Ըստ էության` 2000 տարվա ընթացքում փոխվել են միայն կոմունիկացիան ու մարդկանց շորերը, մնացածը, սկզբունքորեն, նույնն է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7891

Մեկնաբանություններ